Պիցցայում եղած մկան կեղտի պատճառով փակվել է Little Caesars ռեստորանը

Ինդիանապոլիսի Little Caesars ռեստորանը երեքշաբթի առավոտյան փակվել էր առողջապահական տեսուչների կողմից, այն բանից հետո, երբ մի զույգ իր պիցցայի խմորի մեջ հայտնաբերել էր մկան արտաթորանք:

Ջոնաթան Մքնեյլն ասաց, որ ինքն ու իր ընկերուհին պիցցա են գնել ռեստորանից եւ հեռացել։ Երբ նրանք ճանապարհվեցին տուն, ընկերուհին նկատեց, որ ինչ-որ բան այն չէ:

«Նա նայեց պիցցային եւ հասկացավ, որ դրա վրա կա տարօրինակ տեսք ունեցող մի բան»,-ասաց Մքնեյլը FOX 59-ին: Մքնեյլն ասաց, որ նրանք շրջվեցին ու վերադարձան ռեստորան՝ բացատրություններ ստանալու համար, բայց աշխատակիցները պնդում էին, որ չգիտեն, թե ինչ է դա: «Բոլորը զարմացած նայում էին պիցցային, կարծես չգիտեին, թե ինչ է կատարվում»,-ավելացրեց Մքնեյլը։ Ես ասացի, որ իմ պիցցայի հատակին մկան կեղտ է։