Exclusive. Mister x-ը այսօր հայր է դարձել. Բացառիկ մասնրամասներ երեխայի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք երիտասարդ զույգ՝ երգիչ Արթուր Հակոբյանը՝ Միստր X-ը, և հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը, սպասում էին իրենց ընտանիքի առաջին համալրմանը՝ իրենց առաջնեկին:

LosArmNews.am կայքի հետ զրույցում այսօր Արթուր Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջնեկն արդեն լույս աշխարհ է եկել: Երգիչը չկարողացավ գտնել բառեր իր զգացողություններն ու երջանկությունը նկարագրելու համար:

Նշենք, որ փոքրիկն աղջիկ է՝ 3,1 կգ քաշով: Աղջկան անվանակոչել են Իզաբելլա՝ Արթուրի մոր անունով:

LosArmNews.am-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին: