Սփյուռքը՝ հայ զինվորի կողքին. ինչպես են նշելու հունվարի 28-ը Լոս-Անջելեսում

Հունվարի 28-ը որպես հայոց բանակի տոն, որպես  հաղթանակների ու վերածննդի մարմնավորման տոն, նշում ու կարևորում են ոչ միայն Հայաստանի հանրապետության սահմաններում, այլև դրանից դուրս: Այս տոնը միշտ ու թերևս վերջին տարիներին հատկապես ստացել է համահայկական կարևորություն՝ ներգրավելով սփյուռքում ապրող հայերին ևս:

Հայոց բանակը՝ որպես Հայաստանի անվտանգության ու անկախության երաշխիք ընկալում են բոլորը, ու սա պատահական չէ, որովհետև օր օրի մեր բանակը թրծվում ու դառնում է առավել մարտունակ, պայքարող՝ ապրիլյան ցավալի  դեպքերը թերևս վառ օրինակ:

Ու այս ամբողջը սփյուռքի աչքի առաջ, ովքեր էլ շունչները պահած կիսում են Հայաստանի սահմաններում գրանցվող և հաղթանակները, և հետո հաղթանակի վերաճող ձախողումները:

Արդեն 26 տարեկան հայոց բանակի հոբելյանի առիթով, Հայաստանում և Արցախում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ ու  բնական է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ևս անմասն չեն մնում  այս տոնը նշելու հնարավորությունից:

Մասնավորապես՝ Լոս Անջելեսում հունվարի 28-ին  տեղի կունենա միջոցառում ՝ նվիրված հայոց բանակի 26 ամյակին: Միջոցառումը լինելու է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո: Օրվա հատուկ հյուերն են լինելու հերոսներ ՝ Նարեկ Մալխասյանը և Մարատ Պետրոսյանը:

Սփյուռքում անկացվող այսօրինակ միջոցառումները միշտ են անկացվում, որոնց գլխավոր նպատակը ոգևորելն ու գոտեպնդելն է հայոց սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին, չէ որ հենց բանակի մարտունակությունից ու պատրաստակամույթունից է կախված  բոլորիս ապագան:

LosArmNews.com