Ինչպես հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ պատմության մեջ ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: Բեզոսի կարողությունը երեկվա՝ հունվարի 9-ի դրությամբ գնահատվել է 105 միլիարդ դոլար:
Բեզոսի կարողությունը աճել է, քանի որ բարձրացել են Amazon-ի բաժնետոմսերի գինը՝ յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը բարձրանալով 1300 դոլարով:
Բեզոսը ռեկորդ է սահմանել ու առաջ անցել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: