Գաղտնի Սանտան. ԱՄՆ-ում ռեստորանի այցելուն 2000 դոլարի թեյավճար է թողել (լուսանկար)

Այսօր համացանցում տարածված լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուի հետ կապված: ԱՄՆ Արիզոնա նահանգի Սկոտսդեյլ քաղաքի 5 & Diner ռեստորանում այցելուն 2000 դոլար թեյավճար է թողել։ Նշվում է, որ նրա ընթրիքի գումարը կազմել է 17.23 դոլար։

Այցելուն խնդրել է թեյավճարը կիսել ռեստորանի բոլոր աշխատակիցների միջև՝ մաղթելով նրանց ուրախ Սուրբ Ծնունդ։

Հաստատության աշխատակիցները շատ են ուրախացրել նման շռայլ նվերից։ Իսկապես գնահատելի է նման քայլը: