Նոր մանրամասներ Լոս Անջելեսի սարսափելի հրդեհից (տեսանյութ)

Նոր տեղեկություններ հրդեհից, որը շարունակվում է 2,500 ակր տարածքի վրա։ Պարտադիր տարհանման ենթակա են Քեյգլի եւ Լոպեսի կիրճերը, ինչպես նաեւ 210 ավտոմայրուղուց հյուսիս, Քեյգլ/Լոպեսից դեպի արևմուտք՝ մինչեւ Գլենոքս։ Դեպի հյուսիս այն տարածվում է անտառի ուղղությամբ։ Գլենոքսից արևմուտք ու 210 ավտոմայրուղուց հյուսիս ընդհուպ մինչեւ 5/14 ճեղք կամավոր տարհանման տարածքներ են։ Կրակը տարածվում է արևմտյան ուղղությամբ։ Տվյալ պահին Լա Կրեսենտային սպառնացող վտանգ չկա։

***

Նորացված տեղեկություն հրդեհից. կրակը փոքր-ինչ նահանջել է եւ այժմ մի փոքր շարժ է նկատվում դեպի արևելք՝ Լա Տունայի հրդեհի գոտի։ Պարտադիր տարհանման նոր շրջաններն են Լիթլ Տուջունգայի արևելքը՝ մինչև գոլֆի դաշտեր (Տուջունգայի ջրանցք), 210 ավտոմայրուղու հյուսիսը, ինչպես նաեւ Ռիվերվուդ համայնքը։

Տեսանյութը այստեղ: