Exclusive from Los Angeles․ Չեմ ուզում, որ Հայաստանը չլինի 50 տարի հետո, կամ տեսնել երկիրը սնանկ․ Քեն Դավիթյան

Yelaket.am-ի զրուցակիցը ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանն է։ 1. Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում հայերի շրջանում արդյո՞ք նկատել եք առաջընթաց արվեստի կամ կինոյի ոլորտում:  – Ես ուրախ էի նկատել, որ անցած 5 տարիների ընթացքում առաջընթաց է գրանցվել: Մինչ այս մենք հիմնականում մասնակցում էինք քաղաքական միջոցառումներին, սակայն այժմ համայնքում մշակութային կյանքն ավելի ակտիվ է: 2. Արդյոք դուք պարտավորվածություն եք զգում օգնելու ԱՄՆ-ի ձեր հայրենակիցներին հաջողության հասնելու համար: – Այո՛, կարծում եմ ակնհայտ է, որ ես մշտապես փորձում եմ օգտակար լինել: Ես կարող եմ ուղղություն եւ խորհուրդ տալ, բայց նրանք պետք է կատարեն իրենց աշխատանքը: 3. Դուք աննդհատ անշահախնդիր կերպով աջակցում եք երիտասարդներին, ինչու՞: – Նրանք հաջորդ սերունդն են, մեզ հաջորդողը: Մենք ապրում ենք առաջատար երկրում, որտեղ դեռ փոքր տարիքից ուշադրություն է դարձվում երեխայի հետաքրքրություններին ու նպաստում դրանց զարգացմանը: Մենք պետք է նույնը անենք հայ երիտասարդների համար ե՛ւ այստեղ, ե՛ւ Հայաստանում, մասնավորապես `Հայաստանում: Չեմ ուզում, որ Հայաստանը չլինի 50 տարի հետո, կամ տեսնել երկիրը սնանկ: Մենք բոլորս մեղավոր կլինենք, եթե նման բան տեղի ունենա: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջորդ սերունդը հպարտ լինի որ ապրում է Հայաստանում: Դա այն է, ինչ ուզում եմ: Դա այն է, ինչ մենք պիտի անենք հաջորդ սերնդի համար: 4. Ինչպես Ձեզ ներգրավեցին Mellardi Fashion-ի ծրագրում: – Սա երիտասարդներին աջակցելու հստակ օրինակ է: Մի երիտասարդ եւ տաղանդավոր հայ դիզայներ իր քայլերն է անում, եւ մենք այնտեղ ենք աջակցելու: Ինձ հրավիրեցին վարելու ծրագիրը եւ ես հաճույքով համաձայնեցի: Վարելու եմ հաղորդավարուհի Լիլի Ավագյանի հետ: 5. Ինչ խորհուրդ կտաք Մարիա Գրիգորյանին `որպես հայ դիզայներ, ով ձգտում է հաջողության հասնել ԱՄՆ-ում: Ես խորհուրդ կտամ նրան, որ լավ իմանա իր արհեստը, հավատա իր ուժերին եւ լինի համառ իր քայլերում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am