Հայկական տարազը հնարավոր չէ շփոթել ոչ մի ուրիշ երկրի ժողովրդի հանդերձանքի հետ․

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Թագլյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ TARAZ Fashion Show FRF ամենամյա բարեգործական երեկոն: Երեկոյի սկզբում հաղորդավարներ Տաթև Եկիզյանը և Գևորգ Եղիազարյանը խոսելով մեր ավանդույթների և հայկական արժեքների մասին երեկոն սկսեցին աղոթքով և օրհնանքով, որը կատարվեց Տեր Խաժակ քահանայի գլխավորությամբ:

 

 

Խոսելով հայկական տարազի և դրա նշանակության մասին հաղորդավարարնեըը նշեցին, որ հայկական տարազը հնարավոր չէ շփոթել ոչ մի ուրիշ երկրի ժողովրդի հանդերձանքի հետ, քանի որ այն եզակի է իր տեսակի մեջ, և չնայած նրան, որ մեր շատ հարևաններ բազմիցս փորձել են և փորձում են յուրացնել մեր արժեքները, բայց մենք շարունակում ենք բարձրաձայն խոսել և պատմել մեր արժեքների և դրանց պահպանման մասին:

Բարեգործական երեկոյին և հայկական տարազի ու արժեքենրի պահպանմանը միացել էր նաև տաղանդաշատ ոճաբան Լիլիթ Մելիքյանը, ում պատրաստած «Տարազ» հավաքածուն էլ ներկայացվեց երեկոյի ընթացքում:

Երեկոյի նախաձեռնության և իրականացման մեջ մեծ էր նաև միջազգայինագետ Արթուր Զաքարյանի դերը, ում նկարահանած տեսաշարը երեկոյի հյուրերին տարավ դեպի հայկական արմատները:

FRF ԱՄՆ-ում և Կիսաբաց Լուսամուտները Հայաստանում միտված են օգնելու մի շարք ընտանիքների, որոնք ունենք սոցիալական աջակցության կարիք: FRF հիմնադիր Նազ Աթիկյան Բասկիջյանը և «Կիսաբաց լուսամուտներ» նախագծի հիմնադիր Հրաչ Մուրադյանը շնորհակալություն հայտնեցին այն բոլոր մարդկանց, ովքեր պատրաստակամ կանգնել են իրենց կողքին և աջակցել են բարեգործական նախագծի իրականացմանը:

Երեկոյի ընթացքում հանգանակված ողջ գումարը ուղղվելու է Հայաստանում կարիքավոր ընտանիքների աջակցմանը և հաստկապես երեխաներին: Երեկոյի ընթացքում հանդես եկավ Նաև ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը, ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանը, ֆլեյտահար Գուրգեն Գալստյանը և այլ հայտնի կատարողներ:

 

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am