Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ մեղադրվող Արտյոմ Գասպարյանին

Ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը՝ սպանության մեջ կասկածվող, ազգությամբ հայ 32-ամյա Արտյոմ Գասպարյանին հայտնաբերելու հարցում:

Վերջինը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ գողություն, մեքենայի առեւանգում, մահափորձ եւ սպանություն, որոնք նա, ըստ ոստիկանության, կատարել է վերջին 26 օրերի ընթացքում:

Ենթադրյալ հանցագործը գորխծել է Լոս Անջելեսում, Բըրբենքում, Առլետայում, Հոլիվուդում եւ Կարսոնում:

Ենթադրվում է, որ նրա հանցակիցն է եղել ոմն Դանիել Ռոդրիգեսը, որը ուրբաթ ոստիկանությանը դիմադրելիս նախ կրակել ու վիրավորել է երկու մարդու, դանակահարել եւս մեկին, ապա ինքնասպան եղել:

www.news.am