Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ՝ Հովնան արք. Տերտերյանի ծննդյան արձագանքները…

Եկեցեղին էլ պարգև հանձնեց Արմենչիկին….

Այսօր ուրախությամբ տեղեկացա, որ Հայ Առաքելական եկեղեցու հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ գերաշնորհ Հովնան Եպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ առաջնորդարանում կայացել է պատվո ճաշկերույթ, որի ընթացքում ի թիվս այլոց սրբազան հայրը պարգևատրել է բոլորիս կողմից սիրված, ճանաչված ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկին հայ մշակույթի զարգացման մեջ ունեցած անգնահատելի ավանդի համար:

Շնորհավորում եմ տաղանդաշատ երգչին առժանիորեն վաստակած պարգևի համար:

Չեմ կարող չհայտնել նաև երախտագիտությունս սիրելի հոգևոր առաջնորդին, սրբազան հայրը ևս մեկ անգամ ապացուցեց որ իբրև հոգևոր առաջնորդ կանգնած է Ամերիկահայ համայնքի մշակութային գործիչների կողքին:

Հետգրություն.

Վա՞տ եք, արա…

Անի Հակոբյան

ԱՄՆ

www.asekose.am

 

Happy Birthday Սրբազան…

Արդեն մի քանի օր է համացանցը «պայթում» է Մարատ Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում տեղադրված մի տեսանյութից, որտեղ, «վաստակավորի» կոչում ստացած երգիչը «Happy Birthday» երգով շնորհավորում է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ՝ Հովնան արք. Տերտերյանի ծնունդը:
Նշենք, որ ծննդյան տեսանյութից պարզ է դառնում, որ միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի կարկառուն ներկայացուցիչները:
USArmenianews.com-ի անձնակազմը նույնպես միանում է շնորհավորանքներին և մաղթում Հովնան սրբազանին առողջություն, ամենայն բարիք և ցանկանում, որ միշտ շրջապատված լինի նման որակի ներկայացուցիչներով, ովքեր սիրում են փառք, մեդալ և պատվոգիր:

www.usarmenianews.com