Իրավապահ մարմինների և հանրության հարաբերությունները այսուհետ կդառնան ավելի թափանցիկ

 Կալիֆորնիայի Արդարադատության Նախարարությունը ներկայացնում է նահանգի կողմից կառավարվող մի կայք, որը իրավապահ մարմինների` հանրության հետ հարաբերվելու մասին համապատասխան տեղեկություններ է տրամադրելու:

Գլխավոր դատախազ Քամալա Հարրիսի գրասենյակից այսօր հայտարարել են, որ տեղեկատվական այդ բազան ամիսներ շարունակ տևած քրտնաջան աշխատանքի արդյունք է, որն ուղղված է բարելավելու կառավարության հաշվետվողականությունը և աշխատանքների թափանցիկությունը: Հիմնախնդիրը հասունացել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների և հանրության հարաբերակցումը վերաճել է ազգային երկխոսության ոստիկանության գործելակերպի վերջին մեկ տարվա ընթացքում:

Պաշտոնյաներն ասում են, որ որևէ այլ նախարարություն/կառույց այդպիսի ջանքեր չի գործադրում և հույս են հայտնում, որ մյուս պետություններն էլ կհետևեն այս օրինակին:

Կայքի “Բաց արդարադատություն” բաժինն իր մեջ ներառում է  3 ենթաբաժին`

Օրինապահ մարմինները սպանել են կամ հարձակում են գործել իրենց պարտականություները կատարելու շրջանակներում

Տեղեկատվություն ազատազրկման վայրերում մահացությունների մասին` ներառյալ ձերբակալման ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերը

Ձերբակալություններ

Պետական պաշտոնյաները պնդում են, որ այս բաժինը հետագայում կընդլայնվի` ներառելով այլ տեղեկատվական ենթաբաժիններ:

Այստեղ ներառվում են նաև պետության և Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորների կողմից պարբերաբար իրականացվող թվերի/քանակական տվյալների համառոտ վերլուծություններ:

Ահա որոշ եզրակացություններ այդ վերլուծություններից`

Կալիֆորնիայի ոստիկանական կառույցները  հաղորդել են 345 իրավապահի մահ 1980-2014թթ ընկած ժամանակահատվածում, ընդ որում տարեկան գրանցվել է միջինը 10 իրավապահի մահ:

2005-2014 թթ հաղորդվել է 6837 մահ ազատազրկման վայրերում, կամ միջինը մոտավորապես 685 մահ տարեկան կտրվածքով:

2005-2014թթ գրանցված ձերբակալման հետ կապված 1202  դեպքերի 76 տոկոսի դեպքում մարդիկ սպանվել են իրավապահ մարմինների կողմից. զոհերի միջին տարիքը կազմում էր 34 տարեկան:

Վերջին 30 տարիների ընթացքում գույքի կամ բռնի հանցագործությունների զեկուցման թիվը նվազել է կիսով չափ:

Ձերբակալությունների թիվը գագաթնակետին է հասել 1989 թ.-ին:

Տղամարդկանց ձերբակալվելու հավանականությունը 3,5 անգամ ավելին է, քան կանանցը:

Դատախազի գրասենյակը կապ է հաստատել նաև Ստանֆորդի համալսարանի, Իրվինում, Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանների, ինչպես նաև  Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ, որպեսզի վերջիններս իրենց  քրեական արդարադատություն և իրավունք առարկաներ դասավանող պրոֆեսորների, ինչպես նաև տեղեկատվական բաժինների գիտնականների հետ համատեղ վերլուծություններ կատարեն և տեղեկատվություն տրամադրեն` ոստիկանության հետագա աշխատանքները բարելավելու համար:

Հարրիսն իր գործունեությամբ հանդես է գալիս ի պաշտպանություն պետական այն օրինագծի, որը պահանջում է իրավապահներից պետությանը զեկուցել բոլոր այն դեպքերի մասին, երբ հանրության նկատմամբ ուժ է կիրառվում:

Պաշտոնյաները պնդում են, որ իրենց տրամադրված տեղեկատվությունը կդառնա օն լայն հանրությանը փոխանցվող լուրերի մի մասը:

Ա.Ս.

Աղբյուրը` www.nbclosangeles.com