Արհեստածին սկանդալ՝ սիրված երգչի անվան շուրջ. ովքե՞ր են սադրիչները

Գաղտնիք չէ,որ յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունեն մշակութային արժեքները: Ասվածը հատկապես վերաբերում է հայերիս: Միգուցե քաղաքականապես մենք չենք կարող դասվել ժամանակակից աշխարհի հզորագույն ժողովուրդների շարքին, սակայն մշակութային իմաստով, անկասկած, հայ ժողովուրդն իսկապես գերհզոր ազգերից է, ում տաղանդավոր զավակների ստեղծած մշակութային արժեքներն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում:

Եվ ուրեմն՝ ովքե՞ր են պղտոր ջրում ձուկ որսացողները:
USArmenianews.com-ը հավաստի տեղեկություներ է ստացել, որ տխրահռչակ տեսանյութի տարածման հարցում կարևորագույն դերակատարում են ունեցել 2 տղա, Արման և Աշոտ անուններով, ովքեր երկար տարիներ անօրիանական են ապրում այս երկրում, վարում են համատեղ կենցաղ, և հենց նրանք են դարձել այն խողովակները, որոնց ինստագրամի անձնական էջի միջոցով է հենց լայն տարածում ստացել նշված տեսանյութը:
Ավելին՝ գրեթե անկասկած է,որ հենց սրանք ու սրանց ետևում կանգնած օլիգարխների գումարները Լոս Անջելես բերող մի քանի պոռնիկներ են այս ողջ պատմության հետևում՝ վարկաբեկելու, արժեզրկելու համազգային մասշտաբներ ձեռք բերած «թավշյա» հեղափոխության շարժումն ու դրա մասնակիցներին՝ ի հաշիվ Հարութ Փամբուկչյանին հասցվող բարոյական վնասի : Մինչդեռ ոչ ոք իրավունք չունի հանդես գալ լոսանջելեսահայության անունից ու պարտադրել սեփական տեսակետներն այլոց ու խմբագրելով տեսանյութը ստեր տարածել, թե իբր ողջ լոսանջելեսահայությունը բոյկոտում է Հարութ Փամբուկչյանին և այլն:
Հարց է առաջանում, ո՞վ է իրավունք տվել Արմանին և Աշոտին, իրար կպցնել որոշ կադրեր, տեսանյութ պատրաստել՝ ստոր վերնագրով, միառժամանակ օգտագործել լոսանջելեսահայերի անունն և հետագայում այն տարածել համացանցում:
Նշենք, որ Հարութ Փամբուկչյանի երբեմնի քաղաքական հայացքներից, նա շարունակում է մնալ ողջ հայության ու,մասնավորաբար, ամերիկահայության ամենասիրելի երգիչներից մեկը: «Թավշյա հեղափոխությունն» ինքնին հիմնված է սիրո ու հանդուրժողականության վրա,ու դրա շրջանակներում որևիցե անցանկալի դրսևորումների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Զուր տեղը, «տղաներ», մանիպուլյացիաների մի՛ դիմեք, ու ձեր տարածած տեսանյութում երևացող շարժման ակտիվիստների վրա մի բարդեք, թե իրենք են կազմակերպել «բոյկոտը» երգչի նկատմամբ, դրանցով ոչնչի չեք կարողանալու հասնել, ու ճշմարտությունը լռեցնել չի հաջողվելու:

Աղբյուրը՝ usarmenianews.com