Աստղային մեքենաներ. Ի՞նչ մեքենա է վարում և ամսական որքա՞ն գումար է վճարում որպես տուգանք Մանո Գրիգորյանը

 LosArmNews.com կայքը, շարունակելով «Աստղային մեքենաներ» շարքն,  այս անգամ մեքենասեր ընթերցողների համար հարցազրույց է վարել դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ:

Այս պահին Մանոն վարում է Mitsubishi Pajero մակնիշի մեքենա:

Քանի՞ տարեկանից եք մեքենա վարում:

-Երևի 29 տարեկանից, ավտոդպրոցում եմ վարել սովորել:

-Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:

-Առաջին մեքենաս եղել է Peugeot մակնիշի, մինչ հիմա 3 մեքենա եմ փոխել:

-Համբերատա՞ր վարորդ եք:

-Շատ համբերատար եմ, շատ եմ սիրում վարել, ղեկին ինձ ավելի հանգիստ եմ զգում, քան առօրյա կյանքում))) Դա միակ տեղն է, որտեղ ես մենակ եմ մնում, ես ու իմ մտքերը: Չափից դուրս հանգիստ եմ վարում, որն ուրիշներին նույնիսկ կարող է նյարդայնացնել:

-Ունե՞ք մշտական ուղևորներ:

-Ոչ, ես ու երաժշտությունը:

-Ի՞նչ երաժշտություն է հնչում մեքենայում:

Հիմնականում ջազ. կան երգեր, որոնք մշտապես հնչում են, դրանց թվում՝ Etta James-At last, Summertime-ի տարբեր cover-ներ.. Քանի որ մեր աշխատանքը կապ ունի նաև երաժշտության հետ, այն գործերը, որոնք պիտի մտածեմ, բեմադրեմ, դրանք ևս սլում եմ մեքենայում ու մտածում:

-Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:

-Տան բանալիները)))

-Ամսվա կտրվածքով որքան գումար եք վճարում որպես տուգանք:

-Շատ քիչ, հիմնականում հոծ գծերն եմ տրորում, բայց հազվադեպ՝ ամսվա մեջ 1-2 անգամ:

-Ամսվա ընթացքում որքան գումար եք հատկացնում վառելիքի համար:

-Հիմնականում ամուսինս է դրանով զբաղվում, բայց եթե ես՝ անձամբ, ամսվա մեջ մոտ 30 հազար:

LosArmNews.com