Ինչ մեքենա է վարում Իվետա Եդիգարյանը և որն է նրա երազանքների մեքենան (լուսանկարներ)

LosArmNews.com կայքը շարունակում է մեքենաների իր նոր շարքը: Շարքի հերոսուհին դերասան Իվետա Եդիգարյանն է:

-Քանի տարեկանից սկսած եք մեքենա վարում:

-Սկսել եմ վարել 20-21 տարեկանից:

 

-Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:

-Հիմնականում լսում եմ Վլադիմիր Վիսոցկի, շատ սիրում եմ ամերիկյան բլյուզ: Այս օրերին շատ եմ լսում Mario Biondi – Love is a Temple երգը: Լսում եմ նաև՝ Bobby Blue Bland, Aretha Franklin, Ornella Vanoni, B.B King..

 

-Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:

-Մաստակ, կոնֆետներ և իմ բարձրակրունկ կոշիկները,  դե իհարկե փաստաղթերը չհաշված:

 

-Ովքեր են Ձեր մշտական ուղևորները:

-Աղջիկս է հիմնականում ու ընկերներս, որովհետև սիրում եմ նրանց երբեմն տուն ուղեկցել:

 

-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:

-Օյ, տուգանքներից մի խոսեք: Սկզբնկան շրջանում, երբ նոր էի Հայաստանում մեքենա վարում (ես ԱՄՆ-ում էլ եմ վարել), տեսախցիկներից տեղյակ չէի, շատ փողոցներ փակվել, միակողմանի են դարձել, շատ էի տուգանք վճարում՝ 60 հազարից 100 հազար դրամ:

Հիմա փորձում եմ անիմաստ չհարստացնել ուրիշներին, թեպետ երբեմն անկախ իմ կամքից ստացվում է: Շատ տեղերում կայանատեղիներ չկան, ինչն էլ ստիպում է խախտում անել, դե արի ու մտածիր, թե ուր կայանես մեքենադ:

 

-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք հատկացնում վառելիքի համար:

-Բենզին շատ չի օգտագործում մեքենաս,  շատ ծախսատար չէ, բայց քանի որ ես շատ եմ վարում, 2 օրը մոտ 5.000 կամ 10.000 դրամ ծախսում եմ:

 

-Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:

-Առաջին մեքենաս եղել է նախկին ամուսնուս հետ համատեղ ունեցած BMW-ն, իսկ իմ անձնական առաջին մեքենան հենց սա է, որն այս պահին վարում եմ, բայց վաճառքի եմ դրել:

 

-Ո՞րն է Ձեր երազանքների մեքենան:

-Չկա որևէ մեքենա, որը երազում եմ վարել, որովհետև մեքենան ինձ համար փոխադրամիջոց է:  Շատ սիրում եմ Range Rover մակնիշի մեքենաները, սիրում եմ նաև Mercedes-ի նոր  մոդելները:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շարքի գաղափարը պատկանում է LosArmNews.com կայքին: