Exclusive. Սևակ Խանաղյանը ի՞նչ անակնկալ է արել երկրպագուհուն ծննդյան առթիվ

Այն, որ Սևակ Խանաղյանի երկրպագուների թիվն իսկապես մեծ է, փաստում են լեփ-լեցուն դահլիճներում անկացվող նրա մենահամերգները, երկրպագուների իր հետ հավասար բոլոր երգերը երգելը, համացանցում նրա տեսահոլովակների դիտումների թիվն ու էլի մի քանի տասնյակ կետեր, որոնք փաստում են երգչի երկրպագուների բանակի մասին:

Շատերը կցանկանային, բայց այսօր երկրպագուներից հենց Մերիի բախտն է բերել ու նրան ծննդյան առթիվ զանգահարել ու շնորհավորել է հենց Սևակը:

Որքա՞ն է երգիչը կարևորում ու գնահատում երկրպագուների նվիրվածությունը, որ նա ևս այսչափ ուշադիր է նրանց: Իրականում որքա՞ն քիչ բան է հարկավոր երկրպագուներին երջանկացնելու համար:

Ինչպես երևում է, Սևակն այդկերպ անակնկալի է բերել երկրպագուին, ով էլ երգչի նման քայլից շոյված ֆեյբուքում կիսվել էր իր էմոցիաներով և երգչի հետ արված իր  լուսանկարով:

Նա նաև հետևյալ գրառումն է կատարել. «Սևաաաակկ~ Քո զանգը այսօր ինձ դարձրեց ամենաա երջանիկը~Ամենա մեծծ անակնկալը Դու արեցիիրր: Շնորհակալ եմ անչաափ՜ Սիրում եմ անսահման:»