Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կլինեն ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Մոսկվա է մեկնելու նաև Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։

Աշխարհի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14-ին:

Աղբյուրը՝ aysor.am