10 տարօրինակ փաստ Նիկոլ Փաշինյանի մասին (միանալով ֆեյսբուքյան ֆլեշմոբին)

1. Մանուկ հասակում երազում էի աշխարհագրության դասատու դառնալ:

2. Ուզում ես իմանալ, թե որքան եմ քեզ սիրու՞մ: Լսիր իսկական ֆլամենկո և կհասկանաս:

3. Զզվում եմ «Ջեք Դենիելս» վիսկիներից:

4. Ինձ մշտապես այցելում է հետևյալ միտքը՝  ինչ լավ կլիներ՝ մենք էլ ծով ունենայինք:

5. Ինձ համար թթուն հայկական ազգային արժեք է:

6. 1 տարի 10 ամիս անցկացրել եմ «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Կոշ»,  «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում:

7. Տատիկս իմ կյանքում ամենամեծ ազդեցությունն ունեցող անձանցից մեկն է:

8. Ընկերներիցս չորսն ունեն տարօրինակ մականուններ ՝ Չաղ, Լուրջ, Բիձիկ, Ժպիտ:

9. Ես նախընտրեցի սերբի ազգությունն ու Բոյան մականունը, երբ գրքում պետք է գրեի կեղծ անձնագիր ստանալու մասին:

10. Կենտրոնական ընտրական հանձաժողովի տվյալներով՝ կա ևս մեկ Նիկոլ Փաշինյան, ով բնակվում է Շենգավիթում:

ArenaNews.am կայքը Նիկոլ Փաշինյանի մասին առաջին 9-ը փաստերը հավաքագրել է վերջինիս հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքից:

Միանալով ֆեյսբուքում շարունակվող «10 հետաքրքիր փաստեր իմ մասին» խորագրով ֆլեշմոբին՝ ներկայացրինք, թե ինչպիսին կարող էր լինել ՀՀ վարչապետի  գրառումը, եթե նա միանար ֆլեշմոբին:

Աղբյուրը՝ ArenaNews.am