Սևակ Խանաղյանը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2018»–ի առաջին կիսաեզրափակչում (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը ելույթ ունեցավ մրցույթի կիսաեզրափակչում` ներկայացնելով «Քամի» երգը։

«Եվրատեսիլ» երգի 63–րդ միջազգային մրցույթն անցկացվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Խանաղյանը ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակչում 16–րդ համարի ներքո։ Եզրափակիչ դուրս գալու համար նա պայքարում է Ադրբեջանի, Իսլանդիայի, Ալբանիայի, Բելգիայի, Չեխիայի, Լիտվայի, Իսրայելի, Բելառուսի, Էստոնիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Կիպրոսի ներկայացուցիչների հետ։

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 10–ին, հանդես կգան Նորվեգիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սան Մարինոյի, Դանիայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Վրաստանի, Լեհաստանի, Մալթայի, Հունգարիայի, Լատվիայի, Շվեդիայի, Չեռնոգորիայի, Սլովենիայի, Ուկրաինայի ներկայացուցիչները։ «Եվրատեսիլ 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12–ին։ Մրցույթին մասնակցում են 43 երկրների ներկայացուցիչներ։

Աղբյուրը՝ newsarmenia.am