8 հաջողակ մարդ, որ չեն ավարտել համալսարանը և դիպլոմ չունեն

Ավարտել դպրոցը գերազանց առաջադիմությամբ, ընդունվել հեղինակավոր համալսարան և գտնել լավ վարձտրվող աշխատանք: Շատերը կարծում են, որ պրոֆեսիոնալ ու հաջողակ լինելու համար պետք է ամենաքիչը հետևել այս երեք կետերից գոնե առաջին երկուսին: Այո, շատերը, բայց ոչ նրանք, որոնք շեղվել են դասական ճանապարհից և սկսել սեփական կարիերան՝ առանց բաձրագույն կրթության: Առանձնացրել ենք 8 հաջողակ ու հարուստ մարդկանց, որոնցից ոմանք չավարտեցին անգամ դպրոցը, կիսատ թողեցին համալսարանն ու այդպես էլ դիպլոմ չունեցան:

Սթիվ Ջոբս (1955-2011)

Ամերիկացի ճարտարագետ,Apple ընկերության հիմնադիր,Պիքսար համակարգչային անիմացիոն ընկերության տնօրեն

Սթիվ Ջոբսը էլեկտրոնիկայով սկսել է հետաքրքրվել դեռ դպրոցական տարիներից: Իր գործընկեր ու հետագայում Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ Ջոբսը ծանոթացավ հենց դպրոցում, երբ միասին սկսեցին իրականացնել իրենց առաջին հաքերային փորձերը: 1972 թվականին Սթիվ Ջոբսը, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվեց Պորտլենդի «Ռիդա» քոլեջ, սակայն ուսումնառությունը տևեց ընդամեը մեկ կիսամյակ, որից հետո նա դուրս եկավ քոլեջից ու բռնեց նորարաության ուղին:

Քվենտին Տարանտինո

Կինոռեժիսոր

Կինոմատոգրաֆիայի հանդեպ սերն ու անսահման հետաքրքրությունը աշխարհահռչակ կինոռեժիսորի մոտ ի հայտ է եկել մանկության տարիներին: Հավանաբար այդ ամենը պայմանավորված էր նրանով, որ Քվենտինը տան միակ երեխան էր և նրան հաճախ էր հաջողվում մեծերի հետ երկար ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջև: Տարանտինոն երբեք չի սիրել դպրոցը, ահա թե ինչ է ասել վերջինիս մասին.

Ես ցանկանում էի դառնալ դերասան, իսկ դպրոցն ատում էի: Ինձ պարզապես չէր հաջողվում կենտրոնանալ դպրոցում: Սիրում էի կարդալ և հետաքրքրվում էի պատմությամբ, պատմությունն էլ կինոյի նման է: Այն ինչ ուրիշներին տրվում էր հեշտությամբ  ինձ մոտ դժվարությամբ էր ստացվում: Օրինակ ես չէի ընկալում մաթեմատիկան և ուղղագրությունը, մինչև 5-րդ դասարանը ես չէի կարողանում հեծանիվ քշել, բարձր դասարաններում լողալ չգիտեի, իսկ  6-րդում չէի հասկանում ժամանակը:

Տարանտինոյի ձանձրույթը երկար շարունակվել չէր կարող. 15-ամյա տղային ի վերջո հաջողվեց համոզել մորը, որը սակայն տղայի հաջողությունը կապում էր հենց կրթության հետ: Սակայն Տարանտինոն թողնում է դպրոցն ու աշխատանքի տեղավորվում կինոդահլիճներից մեկում՝ ընտանիքի հոգսը թեթևացնելու պատրվակով:

Ջիմ Քերրի

Դերասան

Ջիմ Քերրին չի ավարտել ավագ դպրոցը: Ապագա դերասանը 15 տարեկան էր, երբ կիսատ թողեց դպրոցը, որպեսզի օգնի իր ընտանիքին՝ հաղթահարել տնտեսական ճգնաժամը։

«Հայրս երաժիշտ էր, որն ուներ մշտական աշխատանք իր երեխաներին պահելու համար: Երբ նա կորցրեց իր աշխատանքը ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Մենք միջին խավից դարձանք ցածր խավ և բնակվում էինք վագոնում: 15 տարեկանում  սկսեցի աշխատել որպես դռնապան, որովհետև այլ ելք չունեի. ընտանիքիս օգնություն էր հարկավոր»:

Դռնապան աշխատելու տարիներին Քերին մշտապես պայքարում էր կայնություն ձեռք բերելու և դերասանական իր առաջին քայլերն անելու համար: Այս ամենում իր մեծ ներդրումն է ունենում ապագա դերասանի հայրը, որը տղային տանում է Տորոնտոյի «Յուկ Յուկ» կոչվող հումորային ակումբի դեբատին: Շուտով ընտանեիքը դուրս է գալիս ֆինանսական ծանր վիճակից և Ջիմ Քերիին դիմավորում է ավելի մեծ հանդիսատես:

Ջոն Լենոն (1940-1980)

ռոք երաժիշտ, The Beatles խմբի հիմնադիր

Չնայած Ջոն Լենոնի երաժշտական տաղանդը բացահայտվեց հենց դպրոցում, միևնույնն է, Լենոնը որպես աշակերտ չի փայլել իր ունակություններով: Ավելին, ուսման մեջ նա երբեք հաջողություն չի գրանցել և հայտնվել է «C» դասարանում, որը նախատեսված էր «ամենահետամնաց» աշակերտների համար: Ինչևէ, 1956 թվականին ապագա աստղն իր դասընկերների հետ Quarry Bank High School հիմնադրեց Quarrymen խումբը, որի կազմը 3 տարի անց փոփոխվում է և վերանվանվում The Beatles:

Մարկ Ցուկերբերգ

Ծրագրավորող, Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն

Ցուկերբերգն իր գիտելիքներով աչքի է ընկել դեռ ավագ դպրոցում: Մարկի կյանքում ամեն ինչ իր հունով էր գնում այնքան ժամանակ մինչև երեխայի ծնողները նրա համար համակարգիչ գնեցին: 10-12 տարեկանում Ցուկերբերգը սկսում է ծրագրավորում ուսումնասիրել: Ավագ դպրոցում նա արդեն մի քանի ծրագիր էր գրել: Հայտնի է, որ ուսանողական տարիներին Մարկն առանձնանում էր իր յուրահատուկ վարքով։ Ըստ լուրերի նա մերժել է Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված է եղել առավոտյան ժամը 8-ին։ Հարվարդում, որտեղ սովորում էր Ցուկերբերգը, որքան էլ տարօրինակ է, ուսումնասիրել է ոչ թե համակարգչային գիտելիքներ, այլ հոգեբանություն։ Հավանաբար մարդկային հոգեբանության գիտելիքներն էլ կարևոր նշանակություն ունենցան ֆեյսբուքի ստեղծման պատմության մեջ։ Չնայած մինչև հիմա պարզ չի, թե արդյոք ֆեյսբուքի գաղափարը Մարկին է պատկանում, թե նրա ընկերներին: Այնուամենայնիվ Ցուկերբերգը համալսարանն այդպես էլ չհասցրեց ավարտել, քանի որ զբաղված էր Ֆեյսբուք սոցիալական ցանցի թողարկման աշխատանքներով:

Բրեդ Փիթ

Դերասան

Դպրոցական տարիներին Փիթն ակտիվորեն զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ և դպրոցի ուսանողական հարցերով։ Դպրոցից հետո չնայած Փիթն ընդունվում է Միսսուրի-Կոլումբիա համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր լրագրություն և գովազդ, ավարտական քննությունից երկու շաբաթ առաջ թողնում է Համալսարանը, ուղևորվում Հոլիվուդ իր դերասանի նվիրական երազանքի ետևից: Հոլիվուդում Ուիլիամ Բրեդլի Փիթն իր անունը փոխում է «Բրեդ Փիթ»-ի:

Բենջամին Ֆրանկլին (1706-1790)

Գրող, քաղաքական գործիչ

Բենջամին Ֆրանկլինը ծնվել է 1706 թվականի հունվարի 7–ին Բոստոնում։ Նրա հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայն Ֆրանկլինն էր, որը զբաղվում էր օճառի և մոմերի պատրաստմամբ։ Բենջամինը իր ընտանիքի 15-րդ երեխան էր, որն էլ հենց ամենամեծ պատճառն էր, որպեսզի ապագա ականավոր քաղաքական գործիչը դպրոց չհաճախի: Տպագրությունը դառնում է Բենջամինի հիմնական մասնագիտությունը, որում նա ինքնուս էր:

Բիլ Գեյթս

Բիզնես մագնատ, ծրագրավորող

2017 թվականի տվյալներով Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 89.9 բիլիոն ամերիկյան դոլար: Գեյթսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից երկրորդը, առաջին հորիզոնականը գլխավորւմ է Amazon.com-ի  հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը: Չնայած Գեյթսի ծնողները ցանկանում էին, որ իրենց որդին դառնա իրավաբան, այնուամենայնիվ նա ընտրեց ծրագրավորման ուղին: Հարվարդում սովորելու տարիների ընթացքում Գեյթսը ուսուցանելու հստակ պլան չուներ և բավական շատ ժամանակ էր տրամադրում դպրոցի համակարգիչներին: Զբաղված լինելով մի շարք ծրագրային աշխատանքներով՝ Գեյթսն այդպես էլ չի ավարտում համալսարանը և դուրս է մնում Հարվարդից։

Աղբյուրը՝ vivaronews.am