Ադելն ամուսնացրել է երկու ընկերներին՝ Լոս Անջելեսի իր տան բակում

Բրիտանացի երգիծաբան Ալան Կարրն օրերս BBC-ի եթերում պատմել է իր հարսանիքի մասին, իսկ ավելի ճիշտ, միջոցառմանը 29-ամյա Ադելի մասնակցության  մասին:
Պարզվում է, Ադելը, իմանալով Կարրի ու նրա ընկերոջ՝ Փոլ Դրեյթոնի, ամուսնանալու ցանկության մասին, նրանց առաջարկել է իր աջակցությունը՝ հարսանիքի կազմակերպումն ու անցկացումը:
Հարսանիքը կայացել է տարվա սկզբին, սակայն այդ միջոցառումից նկար Ադելը տարածել է միայն այսօր:
«Ես ամուսնացրեցի 2 լավագույն ընկերներին հունվարին»,-նկարի տակ գրել է Ադելը:
Կարրը նշել է, որ հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գտնվող Ադելի տան բակում: Ադելն անգամ երգել է հյուրերի ու նորապսակների համար:
Աղբյուրը՝ life.panorama.am