Jaguar-ը ներկայացրել է 550 ձիաուժ հզորությամբ F-Pace SVR նորույթը (լուսանկարներ)

Բրիտանական Jaguar մեքենաշինական ընկերությունը Նյու Յորքում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է F-Pace արտաճանապարհային մոդելի նոր տարբերակը, որը, ըստ բնութագրի, համարվում է աշխարհում ամենաարագընթաց արտաճանապարհային մեքենաներից մեկը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նորույթը ստացել է F-Pace SVR անվանումը:

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան համալրված է 5լ աշխատանքային ծավալով, 550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.1 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 283 կմ/ժ է:

Նշվում է, որ մեքենան վաճառքում կհայտնվի ամռանը՝ 79.990 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ tert.am