Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել (լուսանկար)

Ֆիլիպ Կիրկորովի տունը իսկական Դիսնեյլենդ է դարձել։ Երեխաների համար հեքիաթային աշխարհ կառուցելու իր պլանների մասին երգիչը պատմել էր լրագրողներին դեռևս անցյալ տարի։ «Կիրկորովլենդ»՝ այսպես է անվանում իր տունը երգիչը։ «Իդեալական վերանորոգում» ծրագրի թիմը դարձել է զվարճալի տան վկան։ Մինի–դիսնեյլենդի կառուցման վրա Կիրկորովը մոտ 12 միլիոն եվրո է ծախսել։ Սակայն սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ վճարումը «Առաջին ալիքի» գրպանից է կատարվել։ Երգիչն ինքը չի հաստատում տվյալ կարծիքը, քանի որ «Իդեալական վերանորոգում» ծրագրին հրավիրելը իր նախաձեռնությունն է եղել։ «Կիրկորովլենդի» կողքին մարզասարքեր են տեղադրվելու, լողավազաններ և պարի դասարան։

Աղբյուրը՝ 1in.am