WhatsApp մեսենջերը փոխել է հաղորդագրությունները հեռացնելու գործառույթը

WhatsApp մեսենջերը մշակողները կատարելագործել են հաղորդագրությունները հեռացնելու գործառույթը:

Այժմ արդեն հաղորդագրությունը կարելի է հեռացնել հրապարակումից հետո 68 րոպեի ընթացքում:

Նշվում է, որ WhatsApp-ի թարմացված տարբերակը արդեն հասանելի է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ WhatsApp-ը թողարկել է ծառայությունների վճարման և գնումների սեփական ծառայություն WhatsApp Pay սմարթֆոնի միջոցով:

Աղբյուրը՝ 1in.am