Դուբայում պլանավորվում է լողացող խանութների ցանց հիմնադրել

Gulf News հրատարակության հաղորդմամբ`Դուբայ-Կրիկ ծովածոցում պլանավորվում է հիմնադրել լողացող խանութների ցանց:

Ծրագրում ընդգրկված են ավանդական արաբական նավակներ հիշեցնող 17 նավակ-բուտիկներ: Ծրագրի մեկնարկի ժամկետների մասին ոչինչ չի նշվում, սակայն համացանցում արդեն հայտնվել են «խանութների» լուսանկարները:

Հաղորդվում է նաև, որ բոլոր խանութներում գործելու են օդափոխության համակարգեր, ինչպես նաև այցելուների համար նախատեսված սրճարաններ:

Աղբյուրը՝ 1in.am