6-ամյա հայ զույգ եղբայրների երգը հավակնում է համացանցի հիթ դառնալ. Երգում են Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես» երգը (տեսանյութ)

Զույգ եղբայրներ Կարեն և Մեսրոպի կատարումը գրավել է ֆեյսբուքյան շատ օգտատերերի ուշադրությունը։ Նրանք երգում են Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես» երգը: Նշենք, որ եղբայրները 6 տարեկան են, սովորում են 1-ին դասարանում։