45 մլն Swarovski քարեր. «Օսկարի» բեմը կփայլի

2018 թ. մարտի 4-ին տեղի կունենա «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխությունը: Բեմի դիզայները «Թոնի» և «Էմմի» մրցանակների արժանացած Դերեք Մաքլեյնն է, գրում է Life-ը:

Դիզայները որոշել է ուշադրությունը չկենտրոնացնել պատմության վրա և աբստրակցիա օգտագործել: Բեմում 45 մլն Swarovski քարերով զարդարված կամար կլինի:

Կամարի հետևում մեծ էկրան կտեղադրեն: 6 շարժական հայելային վահանակների վրա կամարի ներսում կպրոյեկտվեն մասնակիցների պատկերները: Բեմը կլուսավորեն տասնյակ բյուրեղապակե ջահեր:

Աղբյուրը՝ 1in.am