Պենելոպա Կրուսը կխաղա Դոնաթելա Վերսաչեին (լուսանկար)

Հայտնի է դարձել, որ դերասանուհին կմարմնավորի Դոնաթելա Վերսաչեին «Ջանի Վերսաչեի սպանությունը» հեռուստասերիալի շարունակության մեջ։ Ֆիլմի սյուժեն կպատմի դիզայների եղբոր կյանքի և մահվան մասին, ով նախկինում ղեկավարում էր նորաձևության տունը։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցելու է նաև Ռիկի մարտինը։ Բացի այդ, ֆիլմում ցույց են տալու ոստիկանության հետաքննության ընթացքը, մամուլում սպանության լուսաբանումը, ընտանիքի ու «Versace» բրենդի երկրպագուների ապրումները, ինչպես նաև սեռական հողի վրա խտրականության պրոբլեմը։

Սցենարիստները որոշել են հատուկ ուշադրության արժանացնել մաեստրոյին սպանողին։ Այն ընթացքում, երբ նա կատարել է հանցագործությունը, ոստիկանությունը փտրել է նրան 4 նման իրավախախտումների համար։ Հարկ է նշել, որ հետաքննությունը անց են կացրել ոչ միայն իրավապահները, այլ նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, ինչպես նաև ազդեցիկ լրատվամիջոցների լրագրողները։ Հանցագործի հետախուզման ընթացքում պարզվել է նրա իրական անձը։ Նա սոցիոպատ է եղել, պաթոլոգիկ խաբեբա,ինչպես նաև հուզական իմպոտենտ։

Աղբյուրը՝ 1in.am