Բլոգեր տատիկը հանդես է եկել ընդդեմ ամաչկոտության

68-ամյա Սյուզի Գրանտը՝ Մեծ Բրիտանիայից, Instagram-ում՝ նորաձևությանը և ոճին նվիրված էջ է բացել։ Այս մասին հաղորդում է Independent-ը։

Գրանտը «Այլընտրանքային ծերացում» անվամբ բլոգ է բացել, որպեսզի ոգեշնչի տարիքով մարդկանց ակտիվ կյանք վարել։ Նրա խոսքերով՝ հիսուն տարեկանում նա իրեն «հասարակության կողմից մոռացված » է զգացել, սակայն հրաժարվել է համակերպվել դրա հետ։ Իր էջում բրիտանուհին սկսել է կիսվել վառ հագուստով իր լուսանկարներով, ճանապարհորդությունների մասին պատմություններով, նորաձևության խորհուրդներով և առողջ սնունդի բաղադրատոմսերով։ Այսօրվա դրությամբ Սյուզի Գրանտը 11,5 հազար բաժանորդ ունի Instagram-ում և ավելի քան 6,5 հազար հետևորդ Facebook-ում։

«Ես այլևս ինձ «անտեսանելի» չեմ զգում, ինչպիսին էի 50-ում, և դուք էլ չպետք է զգաք։ Ես ուզում եմ կիսվել այն ամենով, ինչ սովորել եմ այս տարիների ընթացքում, որպեսզի դուք էլ, ինչպես ես, կարողանաք վայելել ձեր ամեն օրը»,– գրել է Գրանտը իր բլոգում։

Աղբյուրը՝ 1in.am