Բարբարա Սթրեյզանդը երկու անգամ կլոնավորել է իր սատկած շանը

Ամերիկացի երգչուհի և ռեժիսոր Բարբարա Սթրեյզանդը տանը պահում է շան երկու կլոնների, որոնք լույս աշխարհ են եկել շնորհիվ Սամանտա անունով շան, որը սատկել էր 14 տարեկանում։ Այս մասին երգչուհին հայտնել է Variety ամսագրի հետ զրույցում։

Սթրեյզանդի խոսքով՝ իր սիրելի շունը սատկել է անցած տարի։

Աստղի խոսքով՝ կլոնները տարբեր բնավորություններ ունեն։ «Սպասում եմ, թե երբ կմեծանան, որպեսզի համոզվեմ՝ ժառանգե՞լ են նրանք իմ սիրելի Սամանտայի շագանակագույն աչքերն ու լուրջ բնավորությունը»,-ասել է նա։

Երգչուհին կլոններին իրարից տարբերում է վզկապի գույնով և հագուստով։ Ընդհանուր առմամբ Սթրեյզանդի տանը 3 շուն է բնակվում, քանի որ նա խնամում է նաև սատկած շան «հարազատ» Միսս Ֆաննիին:

Աղբյուրը՝ 1in.am