Ճապոնուհին արտասովոր միջոց է կիրառել՝ որդուն համակարգչային խաղերից հեռու պահելու համար (լուսանկար)

Ճապոնիայի բնակչուհին բառացիորեն կողպեք է դրել տան համակարգչի վրա, որպեսզի իր երեխան նստած չմնա տեսախաղերի առաջ:

Ինչպես հաղորդում է Известия-ն՝ վկայակոչելով ճապոնական լրատվական աղբյուրը, ճապոնուհին փոքրիկ կողպեք է դրել համակարգիչը էլեկտրացանցին միացնող լարի վրա:

Արդյունքում` առանց այդ կողպեքը բացելու հնարավոր չի լինի օգտագործել լարն ու միացնել համակարգիչը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է պաշտոնապես հոգեկան խանգարում ճանաչել տեսախաղերով չափազանց շատ տարվելը: Այդ մոլուցքը կներառվի Հիվանդությունների միջազգային դասակարգոց ցանկում, որի թարմացված տարբերակը կհրապարակվի 2018-ին:

Աղբյուրը՝ tert.am