Սևակ Խանաղյանի ընկերները անակնկալ են մատուցել նրան՝ «Քամի» երգը cover անելով

Այսօր համացանցում հայտնվել է երգիչ Սևակ Խանաղյանի Եվրատեսիլյան «Քամի» երգի cover տարբերակը: Տեսահոլովակում երգում են «Հայաստանի ձայնը 4» նախագծի Սևակի խմբի անդամներն ու ընկերները: Ինչպես տեղեկանում ենք երգչի PR խմբի ֆեյսբուքյան էջից, կատարման այս տարբերակը երգչի համար անակնկալ է եղել. երիտասարդները որոշել են հենց այսկերպ սատարել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի իրենց ֆավորիտին:

Նկատենք, որ «Քամի» երգի cover այս տարբերակը հանդիսատեսի կողմից ևս լավ է ընդունվել՝ կարճ ժամանակում հավաքելով բավական դիտումներ ու կիսումներ:

Երգը կատարում են Մնաց Խանաղյանը, Աննա Դանիելյանը,  Էմմա Հովհաննիսյանը, Եվա Աբրահամյանը, Շողիկ Ղազարյանը, Մոնիկա Մանուչարովան, Մարիա Սահակյանը: