Լևոն Արոնյանի կինը՝ Արիանան, ով վարչապետի խորհրդականն է, իր ուժերն է փորձել որպես երգչուհի

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, որոշել է իր ուժերը փորձել նաև երգարվեստում : Այդ մասին Լևոն Արոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Ողջույն, ժողովուրդ: Ուրախ եմ ձեզ հետ կիսվելու հետաքրքիր նորություններով: Չնայած իր  բոլոր աշխատանքներին, Արիանան զբաղվում է նաև երաժշտությամբ: Նա իր տաղանդն ու ժամանակը միշտ առաջ է մղում յուրաքանչյուր կողմի վրա: Խնդրում եմ աջակցել իմ սուպերկնոջն ու տարածել Արիանայի  երգը`՝ «Hold On», որը հասանելի է itunes-ում, youtube-ում, Արիանայի կայքում»:
Պարզվում է ՝ Արիանա Կաոիլին ոչ միայն տաղանդավոր շախմատիստ է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ, ով նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է, այլ նաև երգչուհի: