«Տղա ենք ունենալու». Ֆաինա Հարությունյանն ու Արտյոմ Աբովյանը կրկին ծնողներ կդառնան

Դիզայներ Ֆաինա Հարությունյանն առաջնեկը` Նիկայի ծննդից մեկուկես տարի անց կրկին  բալիկի է սպասում։ Ֆաինան պատմել է, որ ամուսնուն` օպերատոր Արտյոմ Աբովյանին արու զավակ կպարգևի։

Դիզայները նշեց, որ ոչ իր, ոչ էլ ամուսնու համար երեխայի սեռը կարևոր չի եղել. «Մենք դեմ ենք, երբ ասում են` վայ, նորից աղջիկ է, կամ վայ, նորից տղա է։ Աստված ինչ սեռի երեխա էլ տա, շատ շնորհակալ կլինենք։ Մեզ համար կարևորն այն է, որ առողջ լինի»։

Փոքրիկի ծնունդը նախանշված է ապրիլին։ Անվան ընտրությունը ծնողների համար ամենադժվարն է։ «Մեզ մոտ շատ դժվար է ստացվում անվան ընտրությունը։ Վերջին օրով ենք ընտրություն անում։ Նույնիսկ  մոտավոր  տարբերակներ չունենք։ Աղջկաս դեպքում էլ այդպես եղավ։ Կարևորն այն է, որ երեխան առողջ լինի, ժամանակին ծնվի, իսկ անուն կընտրենք»,– ընդգծեց դիզայները։

Ֆաինայի զգացողություններն այժմ ավելի գիտակցված են, քան առաջին հղիության ժամանակ։ Իհարկե, երկու դեպքում էլ նա շատ երջանիկ էր, սակայն ապրումները տարբեր են։ «Առաջին հղիությանս ժամանակ ուղղակի ոգևորված էի` իմանալով, որ շուտով երեխա եմ ունենալու։ Հիմա և՛ ոգևորված եմ, և՛ սերս է ավելի շատ։ Իրականում լրիվ այլ կերպ է ընթանում»,– նկատեց նա։

Հղիության ընթացքում դիզայները չի դադարում աշխատել։ Այժմ նա զբաղված է նոր հավաքածուի ստեղծմամբ, որը պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից. «Մի վայրկյան չենք դադարում աշխատել։ Ես հասկանում եմ, որ ժամանակ չկա։ Հիմա առանց դադարի աշխատում ենք։ Հետո մի քիչ տանը կնստեմ»:

Ֆաինան իրեն լիարժեք երջանիկ կին է համարում, ասում է` ունի այն ամենը, ինչ պետք է երջանկության համար`բալիկ, շուտով կծնվի երկրորդը, ամուսին, աշխատանք, ծնողներ։ «35 տարեկանում ես հենց այսպես էի պատկերացնում ինձ»,– եզրափակեց դիզայները։

Աղբյուրը՝ life.tert.am