Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում խմում են 8000 բաժակ Coca-Cola (հետաքրքիր փաստեր)

Մեզանից շատերը գրեթե ամեն օր խմում են աշխարհում թերևս ամենատարածված այս ըմպելիքը: Իսկ արդյո՞ք գիտենք դրա մասին ամեն ինչ: Ահա մի քանի ուշագրավ փաստ Coca-Cola-ի մասին:
1. Եթե Coca-Cola-ի ողջ արտադրանքը շշերով բաժանենք աշխարհի բոլոր բնակիչներին, մեզանից յուրաքանչյուրը կստանա 1500 շիշ:
2. Եթե ավելի քան 100 տարվա ընթացքում արտադրված ողջ Coca-Cola-ն լցնենք շշերի մեջ, շարենք մեկ գծով երկիր մոլորակի շուրջ, ապա այն կպտտվի 4334 անգամ: Ընդ որում, նման շղթան դեպի Լուսին տանելու դեպքում դրա երկարությունը կբավականեցնի Լուսնին հասնելու և ետ վերադառնալու համար:
3. Եթե արտադրված ողջ Coca-Cola-ն լցնենք լողավազանի մեջ, այդ լողավազանը կհասնի այնպիսի չափերի, որ դրա մեջ միաժամանակ կարող է մտնել 512 միլիոն մարդ:
4. Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում խմում են 8000 բաժակ Coca-Cola:
5. Coca-Cola-ն Օլիմպիական խաղերի ամենաերկարաժամկետ հովանավորներից է: Նրանց համագործակցությունը սկսվել է 1928 թվականին:
6. Coca-Cola-ի ամենամեծ նշանը տեղադրված է Չիլիի Արիկա քաղաքում: Այն գտնվում է բլրի ծայրին: Նշանի լայնքը 122 մետր է, բարձրությունը՝ 40 մետր: Այդ նշանը պատրաստված է Coca-Cola-ի 70 հազար շշից:
7. Coca-Cola-ի առաջին վահանակը, որը նկարել են դեռևս 1904 թվականին, մինչ օրս գտնվում է Ջորջիա նահանգում՝ հենց այն վայրում, որտեղ այն ի սկզբանե տեղադրվել է:
Աղբյուրը՝ life.panorama.am