Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների երեխաների՝ բանակում պարտադիր ծառայելու մասին կոչն անհանգս­տացրել է հենց իր թիմի անդամներին

«Ժողովուրդը» գրում է.  «Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների երեխաների՝ բանակում պարտադիր ծառայելու մասին կոչն առաջին հերթին անհանգս­տացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին: Այդ թեման նոր կառավարության պաշտոնյանե­րի համար մտահոգիչ է այնքա­նով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջի­կայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա:

Մեր հավաս­տի աղբյուրների փոխանցմամբ՝ թավշյա հեղափոխության ար­դյունքում պաշտոններ ստացած երիտասարդներն այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համար­ձակվում այդ մասին խոսել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: