Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին, կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը:

Բորիս Գևորգյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Նշենք, որ  նա պարուսույց  Կարեն Գևորգյանի հայրն է: