Մանվել Գրիգորյանը պատիժ կկրի միայն ապօրինի զենք պահելու համար. չի բացառվում նաև, որ շուտով ազատ արձակվի

«Մանվել Գրիգորյանի մերձա­վորների պնդմամբ` նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում: Զենքն էլ պահել է Նա­զիկի քրոջ տղան՝ «վիզ» է վերց­րել, Մանվելն «օժանդակող» է: Ինչ վերաբերում է տուշոնկա-սգուշչոնկաներին, դրանք 2 միլիոն դրամի են, 3-ի դեպքում է քրգործ հարուցվում, նկարահանումները խառն են արվել՝ հա´մ ԵԿՄ պահեստում, հա´մ գեներալի նկուղում: Եթե հաշվի առնենք, որ իր հիվանդությունը՝ կառավարության որոշմամբ, այն հիվանդությունների ցանկում է, որոնց համար կալանքից ազատվում են, գեներալը նոր բուժզննություն կանցնի, ու չի բացառվում, որ ազատ արձակվի՝ հաշվի առնելով նաև հայրենի­քի հանդեպ ծառայությունները, հո չեն թողնելու բանտում մեռնի: Մնում է բարոյական պահը: Այ, էդ ամենադժվար բանն է լինելու իր համար»,-գրում է Հրապարակը: