Արծվիկ Մինասյանը հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունները

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը մեծ իրարանցում ստեղծեց, որից  հետո տեղեկություն տարածվեց, թե նախարարներ Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զեյնալյանը եւս հրաժարական են տալու:

Արծվիկ Մինասյանը  հերքեց հրաժարականի մասին տեղեկությունները: Մինչ այդ հերքում էր տարածել նաեւ Զեյնալյանը: