Եթե ԱԺ-ն այսօր էլ չընտրի ՍԴ անդամ, կունենանք ՍԴ դատավորի հաստիքի 2 թափուր տեղ. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով թեկնածուին ներկայացնող հիմնական զեկուցողից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանին՝ հետաքրքրվեց՝ եթե այս անգամ էլ ՍԴ անդամ չընտրվի՝ կստացվի, որ ՍԴ դատավորի երկու թափուր տե՞ղ կլինի:

Մինչ այդ Ա.Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրության ժամանակ ՍԴ դատավոր չի ընտրվել, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածուն Էմիլ Բաբայանն էր:

«ՀՀ նախագահի թեկնածուն ԱԺ-ի կողմից չի ընտրվել, և բացի այդ, հունիսի 16-ին ՍԴ մեկ այլ անդամի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և Դատավորների ընդհանուր ժողովին էր թեկնածու առաջադրելու հերթը: Չնշանակելու դեպքում, այո կլինի ՍԴ դատավորի հաստիքի երկու թափուր տեղ»,- նշեց Երվանդ Խունդկարյանը:

Աղբյուրը՝ 1in.am