Սամվել Ալեքսանյանի գործերը վատանում են

Փաշինյանի կառավարության գործողությունների արդյունքում նա փոխել է աշխատավարձերի դրույքաչափը։

Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով վատանում են: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

««Երևան սիթիի» աշխատակիցներից մեկը նշեց, որ Փաշինյանի կառավարության գործողությունների արդյունքում նախ առևտուրը բավականին քչացել է՝ մարդիկ ավելի քիչ են ելումուտ անում, ինչի պատճառով իր դրույքը փոխել են կեսի՝ 190 հազար դրամ աշխատավարձի փոխարեն վճարելով 90 հազար»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի զրուցակցի` ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ընդհանրապես 45 հազար դրամ գումար են տալիս, ուշ-ուշ կանչում աշխատանքի՝ պատճառաբանելով, թե գործ չկա։