Կառավարությունում մեքենաները կարելի է կրճատել առնվազն մեկ երրորդով. Աղաջանյան

Հայաստանի նոր կառավարությունում գերածախս են նկատել նաև վառելիքի հարցում. ծառայողական ավտոմեքենաների համար դուրս են գրել ամսական 300 լիտր դիզել։

Կառավարության աշխատակազմում ավտոմեքենաները կարելի է կրճատել առնվազն մեկ երրորդով։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ մոտ 110 ծառայողական ավտոմեքենա կա։ Աղաջանյանը նշեց, որ նախնական հաշվարկներով՝ այս պահին ծառայողական ավտոմեքենաների թիվը 30 տոկոս կրճատման է ենթակա:

Ենթադրվում է, որ վերջին տարիներ մեծ ծախսեր են արել դիզելային վառելիքի հարցում։

«Բենզինի համար տրամադրվող կտրոններն են մեծ ծախս: Այստեղ իսկապես մեծ խնայողությունների տեղ կա: Բենզինի համար շաբաթական 300 լիտր է ծախսվում: Սա շատ մեծ թիվ է: Աշխատակիցները հիմնականում տնից աշխատավայր են գալիս, հիմնական ճանապարհը այստեղ է, և սա որևէ կերպ չի կարող լինել արդարացված», — հայտարարեց Աղաջանյանը։

Նա նշեց, որ հիմնականում կկրճատվեն նյութական ծախսերը, ոչ թե աշխատակազմը։ Չարաշահումների մասին անհրաժեշտ տեղեկությունները կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Հարցին, թե նա ինչ մակնիշի ավտոմեքենա է վարում, Աղաջանյանը, պատասխանեց, որ օգտագործում է նախագահի նախկին աշխատակազմի S դասի «Մերսեդեսը», որն անցել է վարչապետի աշխատակազմին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am