ՀՀ քաղաքացիներին ԵՄ վիզաներ տրամադրելիս չպետք է նվաստացնեն. Զոհրաբյան

Վիզայի հետ կապված խոսակցությունները բարդում են օպերատորների ուսերին, իսկ նրանք, մեղմ ասած, անբարեխիղճ են աշխատում, կրածում է Նաիրա Զոհրաբյանը։

ՀՀ քաղաքացիներին ԵՄ վիզաներ տրամադրելիս չպետք է նվաստացնեն։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` 2017 թվականի պետբյուջեի կատարողականի լսումների ժամանակ։

Եվրոպական մի շարք երկրներ վիզաների համար փաստաթղթերի ընդունումը իրենց դեսպանատներից տեղափոխում են հարցազրույցների կենտրոնի օպերատորների մոտ։ Զոհրաբյանի խոսքով ` նրանք անբարեխիղճ և ոչ պրոֆեսիոնալ են աշխատում, և սա դեռ ամենամեղմ բնութագիրն է։

«Նվաստացման իրական ծեսեր են, այլ կերպ անվանել չի կարելի։ Դա անթույլատրելի է, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն կօգնի կասեցնել նման պրակտիկան։ Մենք գնահատում ենք եվրոպական ինտեգրման կարևորությունն ու հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերներին` նույնը ակնկալելով նրանցից», — ասաց պատգամավորը։

Ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն ասաց, որ ԱԳՆ-ն կանի հնարավոր ամեն բան, որպեսզի այս բողոքը հասցնի եվրոպական գործընկերներին։

Հիշեցնենք, որ մարտի վերջին ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կասեցրել էր վիզաների տրամադրման VisaMetric օպերատորի հայկական մասնաճյուղի գործունեությունը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am