Սարոյանի փողոցը՝ Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոց. Ալեքսիս Օհանյանի նոր գրառումը

Ամերիկյան Reddit սոցկայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանը, որը տարբեր առիթներով խոսել է հայկական ծագման մասին, իր ինստագրամյան էջում հրապարակել է գրող Վիլյամ Սարոյանի անվան փողոցի լուսանկարը:
«Սարոյանի փողոցը՝ Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոց»,-գրել է 34-ամյա միլիոնատերը:
Ավելի վաղ Օհանյանը մեկ այլ լուսանկար էր հրապարակել՝ հայազգի հոր, պապի ու նորածին դստեր հետ:
«Օհանյանների 4 սերունդ՝ 94 տարեկանից մինչև 4 ամսական»,-գրել էր գործարարը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Օհանյանն ամուսնացել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ: Նրանց առաջնեկը ծնվել է սեպտեմբերի 1-ին:

Աղբյուրը՝ tert.am