Առաջին անգամ Հայաստանում՝ ՎԵԲ-ՍԵՐԻԱԼ. Էքսկլյուզիվ հարցազրույց պրոդյուսերի հետ

Առաջին անգամ Հայաստանում՝ ՎԵԲ-ՍԵՐԻԱԼ. Էքսկլյուզիվ հարցազրույց պրոդյուսերի հետ.՛՛Վեբ սերիալն այսօր ամենաթարմ ու պահանջված տրենդն է՛՛

Մեր հյուրն է պրոդյուսեր և սցենարիստ՝ Արփի Վանյանը

Արփի, մեզ հայտնի դարձավ, որ Դուք նախաձեռնել եք Հայաստանում առաջին Վեբ-սերիալի նկարահանումները: Քանի որ առաջինն է, ուստի մի քիչ էլ  անհասկանալի է. Կարո՞ղ եք  պարզաբանել՝ ի՞նչ է դա և ինչով է այն տարբերվելու  հեռուստաեթերի սերիալներից:

-Վեբ սերիալը , դա սերիալի մի տեսակ է, որը ստեղծվում է համացանցի միջոցով ցուցադրելու համար, թեկուզ չի բացառվում, որ այն հետագայում կարող է եթեր հեռարձակվել նաև հեռուստատեսությունով: Այս  ժանրը վերջին ժամանակներում մեծ թափ է հավաքել և պատճառն այն է, որ օր օրի աճում  է համացանցից օգտվողների բանակը: Մարդիկ,  մեծ  մասամբ երեխաներն ու երիտասարդները, իրենց հետաքրքրող ողջ տեղեկատվությունը ստանում են համացանցից,  ինչպես նաև  հենց համացանցում տեղադրված ֆիլմերն ու սերիալներն են դիտում: Միայն այն, որ  յութուբյան բլոգերները միլիոնավոր  հետևողներ ունեն,  արդեն հերիք է հասկանալու, որ ապագան համացանցինն է, ուստի նաև վեբ-սերիալներինը: