Ամեն րոպեն թանկ է. 9-ամյա Ժորայի կյանքը փրկելու համար գումար է անհրաժեշտ

Արմավիրի մարզի Դաշտ գյուղում բնակվող 9-ամյա Ժորայի մոտ արյան սուր լեյկոզ է հայտնաբերվել: Նրա բուժման համար ընտանիքին գումար է անհրաժեշտ:

«Սկզբնական շրջանում ցավեր ուներ հոդերի հետ կապված, տաքություն ուներ, տարանք հիվանդանոց, կասկածներ կային, ուղարկեցին անալիզների ու պարզվեց, որ արյան լեյկոզ է երեխայի մոտ: Երկուշաբթի անհապաղ պետք է սկսեն բուժումը, ինչը մեծ գումարների հետ է կապված NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի մորաքույրը՝ Մելինե Հարությունյանը՝ նշելով, որ ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, երեխայի հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել, որտեղից օրեր օրեր առաջ վերադարձել է:

9-ամյա Ժորայի հիվանդությունը բացահայտվել է երկու օր առաջ: Առաջին անալիզների արդյունքների համաձայն ոսկրածուծի 40 տոկոս բջիջներում հայտնաբերվել է BCR/ABL (Ph-քրոմոսոմ) վերակառուցումը:

«Դրանից երկու օր անց անալիզների արդյունքներով 50 տոկոս բջիջներում էր: Երկու օրվա մեջ 10 տոկոսով բարձրացավ, մեզ համար ամեն րոպեն թանկ է»,- նշեց մորաքույրը:

Ժորան դպրոցում գերազանց է սովորում: Որոշել է՝ մեծանա բժիշկ է դառնալու:

Ժորային օգնելու համար հաշվեհամարներ են բացվել ՎՏԲ բանկում նրա հորեղբոր` Վաղարշակ Պանգրատյանի անունով՝

AMD 16066006566700

USD 16066006566701

EUR 16066006566702

RUR 16066006566703