«Ես կարծում եմ Թուրքիայի դեսպանը պետք է լքի երկիրը»

Ողջ շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման ամերիկյան մամուլի կողմից շարունակվում է մնալ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմակիցների կողմից իրականացված վայրագությունները անմեղ ցուցարարների նկատմամբ, որոնց թվում առկա էին նաև հայեր:

Երեկ լրագրողներին տրված հարցազրույցում այս թեմայով կրկին իր սուր դիրքորոշումն է հայտնել սենատոր Ջոն Մըքքեյնը: Խոսքն այս անգամ վերաբերում էր Ամերիկայում Թուրքիայի դեսպանին.

-Ես կարծում եմ Թուրքիայի դեսպանը պետք է լքի այս երկիրը, ակնհայտորեն նա պատասխանատու էր հարձակվող խմբի գործողություններին, որոնք անարգեցին ամերիկայի օրենքը, հարձակվելով խաղաղ ցուցարարների վրա:

Այնուհետև ավելացրեց. -Եթե նրանք նման պահվածք են դրսևորում նաև իրենց երկրում, ես միայն կարող եմ ցավել անմեղ մարդկանց և նման քաղաքականության համար, բայց ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել այն ինչ կատարվեց նրանց կողմից օրերս Ամերիկայի հողի վրա:

Այն հարցին, թե որքանով այս դեպքերը վտանգ կներկայացնեն Թուրքիայի հետ Ամերիկայի առաջիկա փոխհարաբերությունների վրա, սենատորը նշեց.

-Կատարվածը միանշանակ չի խթանի այդ հարաբերությունները:

LosArmNews.com