Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կկարողանա՞ այսօրվա կայանալիք Հայաստան – Դանիա Եվրո 2016-ի ընտրական փուլի խաղում պարզերես դուրս գալ, թե ոչ

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը  տեղի  կունենա  Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Սերբիայի  հետ  հանդիպման  ժամանակ  կրած պարտությունից   հետո կհաջողվի՞  արդյոք  հայ  ֆուտբոլիստներին  լավ ներկայանալ  Դանիայի  հավաքականի  հետ  խաղում՝  հարց  է: 

Նախ`  դանիացիները  2014թ.  Կոպենհագենում արդեն  հաղթական  հանդիպում  ունեցել  են  Հայաստանի  հավաքականի հետ: Երկրորդ՝ Դանիայի ընտրանին այժմ ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում և Ալբանիայի հավաքականի հետ պայքարում է հենց այդ անցումային տեղի համար: Իսկ  Հայաստանի հավաքականի համար հանդիպումը մարզական նշանակություն չունի, քանի որ թիմն արդեն դուրս է մնացել «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքարից. սա  զուտ պատվի  հարց  է՝  կկարողանա  հավաքականը  բարձրացնել  իր  հեղինակությունը, թե ոչ:

Բուքմեյքերական գրասենյակները  չեն  հավատում  Հայաստանի  հավաքականի  հաղթանակին և  տալիս  են  Դանիայի  հաղթանակին 1,90 գործակից ընդդեմ Հայաստանի 4,15-ի:

Ամեն  դեպքում  ամեն  ինչ  պարզ  կլինի միայն  խաղից  հետո:

ԱՐՓԻ