Քանի մեդալ կշահեն հայերը Լաս Վեգասում

Այսօր` սեպտեմբերի  7-ին,  Լաս  Վեգասում  կմեկնարկի  ըմբշամարտի  աշխարհի  առաջնությունը, որում  հանդես  են  գալու  նաև  հայ   ըմբշամարտիկները: Նրանք  ԱՄՆ  են  եկել  դեռ  նախորդ  շաբաթ: Հայկական  պատվիրակության  գլխավոր մարզիչ  Լևոն   Ջուլֆալակյանը  մրցաշարում հայտավորել է 8 ըմբիշների՝  Ռոման Ամոյանին(59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյանին(66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (75 կգ), Էդուարդ Սարգսյանին  (80 կգ), Մաքսիմ Մանուկյանին (85 կգ), Արթուր Ալեքսանյանին (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանին (125 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը  Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես կգա 7 մարզիկներով` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիեւ (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ):

Առաջնությունը տևելու է մինչև սեպտեմբերի 12-ը:

Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կխաղարկվեն նաև  2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

ԱՐՓԻ