ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԱՐՍԵՆԱԼ – ԲԱՐՍԵԼՈՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղում հյուրերը մեծ առավելություն են ձեռք բերել:

Դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին, ով իր կարիերայի ընթացքում նախկինում երբեք չէր կարողացել գրավել Պետեր Չեխի դարպասը:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Արսենալ». Չեխ, Բելերին, Մերտեսակեր, Նաչո Մոնրեալ, Կոսելնի, Կոքլեն, Ռեմսի, Օզիլ, Օքսլեյդ Չեմբերլեն, Սանչես, Ժիրու:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Դանի Ալվես, Պիկե, Մասկերանո, Ժորդի Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Մեսսի, Նեյմար, Սուարես:

Թիմերի պատասխան խաղը կայանալու է մարտի 16-ին:

www.armsport.am