Շարապովան չի մասնակցի Միացյալ Նահանգների Բաց Առաջնությանը

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հրաժարվել է Միացյալ Նահանգների Բաց Առաջնությանը մասնակցելուց։ Ֆեյսբուքյան  իր էջում մարզուհին գրել է, որ մրցակցության համար նա պատրաստվելու ժամանակ չի ունեցել:

Maria+Sharapova+Olympics+Day+4+Tennis+g6jiu4qRFaOl

«Ցավոք, ես չեմ կարող այս տարի մասնակցել Միացյալ Նահանգների Բաց Առաջնությանը. ես փորձեցի լավագույն կերպով պատրաստվել մրցաշարին, սակայն ինձ պարզապես  ժամանակը չհերիքեց»: Այս երեք տարիների ընթացքում 2006 թ. հաղթող Շարապովան արդեն 2-րդ անգամ է հրաժարվում տարվա վերջին «Մեծ Սաղավարտ» միջոցառմանը մասնակցելուց։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Մարիա Շարապովան չի մասնակցել  Տորոնտոում կայացած WTA մրցաշարին, և դուրս չի եկել կիսաեզրափակիչ Սերենա Ուիլյամսի հետ՝   իր աջ ոտքի վնասվածքի պատճառով:

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները՝ Միացյալ Նահանգների Բաց Առաջնությունը կսկսվի երկուշաբթի՝ օգոստոսի 31-ին, իսկ Շարապովային կփոխարինի Դարյա Կասատկինան։

Զառա Ղազարյան